Այս պահին Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Նաիրա Զոհրաբյանի ԲՀԿ կենտրոնական գրասենյակի աշխատասենյակում են․ կատարվում է խուզարկություն
11:09 - 16 հունիսի, 2020

Այս պահին Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Նաիրա Զոհրաբյանի ԲՀԿ կենտրոնական գրասենյակի աշխատասենյակում են․ կատարվում է խուզարկություն

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բարի խուզարկում

Քիչ առաջ տեղեկացա, որ տարածվել է տեղեկատվություն, որ իմ արված հայտարարությունը առ այն, որ Քննչական կոմիտեի ներկայացուցիչները պատրաստվում են խուզարկություն իրականացնել ոչ թե Ազգային ժողովի իմ աշխատասենյակում, այլ Հանրապետության 47 հասցեում տեղակայված ԲՀԿ կենտրոնական գրասենյակի իմ աշխատասենյակում։

Այս պահին իրենք ԲՀԿ կենտրոնական գրասենյակի իմ աշխատասենյակում են։
Ես իրենց մաղթում եմ բարի խուզարկում, ինձ քննիչը հարցրեց՝ արդյո՞ք կարող են առանց իմ ներկայության խուզարկել, ասել եմ ՝ այո:

Այս պահին իմ փաստաբանները կլինեն կենտրոնական գրասենյակի իմ աշխատասենյակում և կմասնակցեն ողջ գործընթացին»։

Նաիրա Զոհրաբյանը նաև հրապարակել է այն քննիչի հեռախոսահամարը, որը զանգահարել է իրեն ու ասել, թե  եթե նա արագ չհասնի ջարդելու ան աշխատասենյակի դուռը։

Նաիրա Զոհրաբյանի հաղորդմամբ նրա փաստաբանները ևս կենտրոնական գրասենյակի իր աշխատասենյակում են և մասնակցում են գործողությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել