Հանրաքվեի համար ծախսվել է 125 միլիոն 600 հազար դրամ․ գնումների ավելի քան 90%-ը հետագայում կիրառելի է․ Մուկուչյան |armtimes.com|
17:00 - 25 հունիսի, 2020

Հանրաքվեի համար ծախսվել է 125 միլիոն 600 հազար դրամ․ գնումների ավելի քան 90%-ը հետագայում կիրառելի է․ Մուկուչյան |armtimes.com|

armtimes.com: Երբ նշանակվեց Սահմանադրական դատարանի վերաբերյալ հանրաքվեն, սկսվեց գործառույթների կատարումը։ Այդ գործառույթները ժամկետներով խիստ սահմանափակված են, եւ մենք չէինք կարող մեր ենթադրություններով պայմանավորված՝ չկատարել նախապատրաստական աշխատանքները։

Այս մասին այսօր ԱԺ-ում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Ի պատասխան հարցին, թե ի՞նչ ռեսուրսներ են օգտագործվել, որքան գումար է ծախսվել այդ աշխատանքների կատարման համար՝ Մուկուչյանը պատասխանեց, որ ԿԸՀ-ին հատկացված 2,5 միլիարդ դրամից ծախսվել է մոտ 125 միլիոն 600 հազար ՀՀ դրամ։

Նա ներկայացրեց, թե ինչ գնումներ են կատարվել այդ գումարի շրջանակում։ Մուկուչյանի խոսքով՝ հիմնականում պատվիրվել են քվեախցեր, ծրարներ, պարկեր, կապարակնիքներ, բայց եւ նկատեց, որ դրանց ավելի քան 90 տոկոսը կազմում են այնպիսի նյութեր, որոնք հետագա ընտրական գործընթացների համար կիրառելի են։ «Այսինքն՝ այդ ծախսերն այնպես չէ, որ կարելի է համարել անօգտագործելի, որովհետեւ ձեռք բերված միջոցները կպահպանվեն, եւ հետագայում ավելորդ անգամ չի պատվիրվի նույն առարկան, դրանք կօգտագործվեն»,- եզրափակեց Մուկուչյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել