azatutyun.am: Միացյալ Նահանգները վերստին կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ դադարեցնել կրակն ու ու խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը:
Պետդեպարտամենտի խոսնակի ու պետքարտուղար Մայք Փոմփեոյի հայտարարություններից հետո` երեկ էլ այս մասին խոսել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների առաքելության ղեկավար, դեսպան Ջեմս Գիլմորը:
Ելույթ ունենալով մշտական խորհդի նիստում` դիվանագետը տեղեկացրել է կառույցին անդամակցող մյուս պետություններին, որ Մինսկի խմբի միջնորդներն ակտիվ են և զբաղվում են խնդրով:
Վերջիներս, ըստ դեսպանի, նախօրեին հանդիպել են ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի մշտական ներկայացուցիչներին, ինչպես նաև Մինսկի խմբի մյուս պետություններին, ու մանրամասներ ներկայացրել իրավիճակից: «Ես այդ հանդիպմանը նշեցի` շատ կարևոր է, որ համանախագահները թափանցիկ ու ակտիվ աշխատեն և լինեն բանակցություններին աջակցողի և արձագանքողի դերում», - ասել է Ամերիկայի դեսպանը:
Ներկայացնելով Վաշինգտոնի դիրքորոշումը` Ջեյմս Գիլմորն ընդգծել է. - «Միացյալ Նահանգները հավատարիմ է ղարաբաղյան խնդրի տևական ու խաղաղ կարգավորմանը օգնելու հանձնառությանը, և մենք կմնանք ակտիվ `այդ նպատակին հասնելու ջանքերում»:
comment.count (0)