Գյումրու ավագանին արտահերթ նիստ գումարեց. 10 մլն դրամ հատկացվեց կարկուտից տուժածներին օգնելու համար |armtimes.com|
18:45 - 17 հուլիսի, 2020

Գյումրու ավագանին արտահերթ նիստ գումարեց. 10 մլն դրամ հատկացվեց կարկուտից տուժածներին օգնելու համար |armtimes.com|

armtimes.com: Գյումրու ավագանին այսօրվա արտահերթ նիստը սկսեց մեկ րոպես լռությամբ՝ ի  հիշատակ Տավուշի սահմանային գոտում զոհված  հայ քաջորդիների:

Այն հրավիրվել էր հուլիսի 13-ին Գյումրիում ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված: Հիշեցնենք, այդ օրն աննախադեպ երկարատև կարկուտն ու անձրևը ջրածածակ էին արել քաղաքի գրեթե բոլոր փողոցները, գոյացրել սառցի հաստ շերտ, որոնց տակ մեքենաներ էին մնացել:

Կակրկուտը լցվել էր բնակարաններ, սելավը՝ շենքերի նկուղներ, ջուրը քշել, տարել էր փողոցում ու մայթերում գտնված ամեն ինչ: Հոսանքազրկվել էին Գյումրու գրեթե բոլոր թաղամասերը:«Այդ օրը մեկ ժամում այնքան տեղում է եղել, որքան պետք է լիներ ամբողջ հուլիսի ընթացքում: Տվյալը հիդրոմետից եմ վերցրել»,-ասաց քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Ավագանին համաձայն եղավ, որ 10 մլն դրամը բաշխվի կարկուտից տուժած քաղաքացիներին: 5լն դրամը հատկացվեց մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆոնդից, 3 մլն-ը՝ սպորտային գործուղումների համար նախատեսված գումարներից: 2 մլն դրամն էլ ՝ համայնքային բյուջեի չծախսված գումարներից:

Չծախսված գումարներն, ըստ կառույցի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանի,  ներկայացուցչական  ծախսերի համար բյուջեւոմ առանձնացված հոդվածով է ամրագրված: Դա հիմականում պետք է ծախսվի ընդունելությունների, հյուրասիրությունների, նվիրատվությունների վրա:

«Բայց քանի որ դրանք քաղաքապետն իր անձնական ֆոնդից է անում և այս չծախսված գումարի ֆոնդից կա տնտեսում, քաղաքապետը գտավ, որ դրանից 2մլն-ն առանձնացնենք օգնություններին: Նաև քաղաքապետի տնտեսված աշխատավարձն ենք օգտագործում, կօգտագործենք նաև գալիք աշխատավարձը»,-տեղեկացրեց Ջիլավյանը:

Ընդհանուր առմամբ, քաղաքապետարանն այս օրերին ստացել և քննարկել է 120 դիմում՝  ստացված տնակատերերից և սեփական սեկտորի բնակարաններից:

84 ընտանիք է համապատասխանել օգնություն ստանալու չափանիշներին: Նրանցից բացի, 6 ընտանիքի արդեն տրվել է նորակառույց բնակարան՝ սոցիալական թաղամասում:

Բազմաբնակարաններով համատիրությունները կզբաղվեն, աջակցություն կտրվի կարկուտից տուժած և այդ մասին քաղաքապետարանին տեղյակ պահած Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնին, «Մեղվիկ» համայնքային զարգացման հիմնադրամ հկ-ին և Գրողների միության Գյումրու մասնաճյուղին: Յուրաքանչյուրին 100.000-ական դրամ կհատկացվի:

Սրանք արդեն ստացված, ուսումնասիրված դիմումներն են: Երեկ 65 նոր դիմում է կրկին ստացվել, որոնք դեռ պետք է քննարկվեն:  Այս դիմումներում են նաև այն 3 մեքենաների տերերը, որոնք կարկուտի պահին մնացել էին կամրջի տակ՝ սառցաբեկորների մեջ, և ջրից դուրս են բերվել փրկարարների ուժերով: Դիմումներ կընդւոնվեն նաև շաբաթ-կիրակի օրերին:

Բոլոր դիմումները կուսումնասիրվեն տնայցերի և տեսանկարահանումների միջոցով: Դրանից հետո նոր կկայացվի դիմումին ընդառաջելու կամ մերժելու որոշում:

Սամվել Բալասանյանն ասաց, եթե զգան ինչ-որ գործողություն քաղաքն ի վիճակի չէ միայնակ անելու, կդիմեն կառավարության օգնությանը: «Պարոն Պապիկյանն էլ է զանգել, հետաքրքրվել, նախագահի աշխատակազմից էին զանգել, նաև տարբեր բարեգործներ: Եթե պետք եղավ, անպայման նրայնց կդիմենք, որովհետև չենք կարող նույն իրավիճակում հայտնված մարդկանց մեկին օգնենք, մեկին չօգնենք»,-ասաց քաղաքապետը:

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել