Սիրիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ |azatutyun.am|
15:08 - 20 հուլիսի, 2020

Սիրիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ Սիրիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Քվեարկությունն անցկացվել է ավելի քան 7 հազար ընտրատեղամասերում, այդ թվում վերջերս կառավարութան բանակի հսկողության տակ հայտնված որոշ շրջաններում:

250-տեղանոց խորհրդարան ընտրվելու համար առաջադրվել է ավելի քան 1600 թեկնածու:

Ընտրությունները պետք է անցկացվեին այս տարվա ապրիլին, սակայն հետաձգվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Նախագահ Բաշար ալ-Ասադի ընդդիմախոսները և արևմտյան երկրները երեկվա ընտրությունները «ծաղր» են անվանել, ասելով, որ այս կեղծ ընտրություններով ընդամենը կձևավորվի նախագահի շահերը պաշտպանող ցանկացած օրինագիծ վավերացնող կառույց:

Սիրիայում 2011 թվականից սկսված քաղաքացիական պատերազմի ընթացքում երրորդ անգամ են խորհրդարանական ընտրություններ անցկացվում:

Սիրիայի քաղաքացիական պատերազմի մեջ այս կամ այն եղանակով ներքաշվել են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան:

Պատերազմում զոհվել է ավելի քան 400 հազար մարդ, միլիոնավոր բնակիչներ տեղահանվել են, և մոտ 5 միլիոն մարդ արտագաղթել է՝ ապաստանելով հարևան երկրներում և Եվրոպայում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել