Գյումրիում տեքստիլ 2 արտադրամասերը կորոնավիրուսի պատճառով կասեցումից հետո աշխատանքը վերսկսել են. տեսչական մարմինները ստուգումներ են իրականացրել |shantnews.am|
11:07 - 22 հուլիսի, 2020

Գյումրիում տեքստիլ 2 արտադրամասերը կորոնավիրուսի պատճառով կասեցումից հետո աշխատանքը վերսկսել են. տեսչական մարմինները ստուգումներ են իրականացրել |shantnews.am|

shantnews.am: Այսօր Գյումրիում ստուգումներ են իրականացրել կառավարության ենթակա շուկայի վերահսկողության, բնապահպանության և ընդերքի, տրանսպորտի, սննդի, առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինները։

5 տեսչական կառույցներից յուրաքանչյուրը դիտարկումներն իրականացրել է իր ոլորտի շրջանակում։ Ստուգումներ են արվել բենզա և գազալցակայաններում, հանրային տրանսպորտում, սպասարկման օբյեկտներում, Գյումրիի տեքստիլ արտադրության այն ընկերություններում, որոնցում աշխատակիցների թիվը 100-ից ավելի է։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի մշտադիտարկման առանցքում մի շարք տնտեսվարողներ էին։ Նախ այցելեցին  բենզալցակայաններ, որոնցում անվտանգության կանոնները հիմնականում պահպանված էին, բայց փակ աղբամանները ճիշտ տեղում, գծանշումները համապատասխան հեռավորությամբ չկատարելու դիտողություններ արվեցին։

«Առաջին այցելության ժամանակ Գյումրիում 5-6 տնտեսվարողի գործունեություն է կասեցվել, էստեղ աղբամանների, գծանշումների  խնդիրներ կային հիմնականում, բայց էսօրվա կրկնայցը ցույց է տալիս, որ մի քանի տնտեսվարողների մոտ, որոնց գործունեությունը նախկինում կասեցվել էր, տեսնում ենք, որ շտկված են դրանք, էդ խնդիրները վերացված են»,- ասաց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրազեկման և հանրային կապերի բաժնի պատասխանատու Դավիթ Պետրոսյանը։

Հանրային սպասարկման օբյեկտներում ջերմաչափման գրանցամատյաններ կան, աշխատակիցները դիմակներ կրում են։ Սանիտարական նորմերի պահպանմանը ժամանցի վայրերում պատասխանատուները հատուկ ուշադրություն են դարձնում, հատկապես երբ նման սրահներ այցելում են նաև երեխաները։

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցների ուսումնասիրությունների կենտրոնում այսօր տեքստիլ  արտադրության ընկերություններն էին, որոնցում աշխատակիցների թիվը գերազանցում է 100-ը։ Մեկ ամիս առաջ է աշխատանքը վերսկսել  «Սվետտեքս» ընկերությունը։ Հունիսի սկսզբին ընկերության երկու տասնյակ  աշխատակիցների մոտ հայտնաբերվել էր COVID 19-ը , ինչի պատճառով  ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը, մոտ  120 աշխատակիցներ մեկուսացվել էին։

«Մենք 26-27 վարակակիր ունեինք, աշխատակիցները հունիսի 9-ից գտնվում էին հարկադիր պարապուրդի մեջ, մարդիկ իրենց տներում նստած իրենց հեռավորությունը պահել են, գտնվել են բժիշկների հսկողության տակ, աշխատանքը վերսկսել ենք հունիսի 22-ից»,- նշեց «Սվետտեքս» ընկերության արտադրամասի ղեկավար Սուսաննա Պետրոսյանը:
 
«35 դեպք ենք ունեցել հունիս ամսվա սկզբին, կասեցվեց մեր գործունեությունը, բոլոր հիվանդները մեկուսացվեցին, սկսել ենք աշխատել, ու առ այսօր ոչ մի հիվանդ չունենք»,- ասաց Հմայակ Ապիկյանը:

Շարունակությունը՝ shantnews.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել