Սույն թվականի հուլիսի 22-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և պատգամավոր Քրիստինե Պողոսյանը այցելեցին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից։
Պատգամավորները հետևեցին համավարակի պայմաններում հատուկ կազմակերպված զորակոչի ընթացքին, զորակոչային և բժշկական հանձնաժողովների աշխատանքներին, ծանոթացան զինակոչիկների վերջնական բուժզննումների արդյունքներին և առկա խնդիրներին։
Զինակոչիկները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերը հղել պատգամավորներին, վերջիններս էլ նրանց ներկայացրեցին համակարգում սպասվող բարեփոխումները։
Այցի ընթացքում քննարկվեցին նաև զորակոչի գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու և զինակոչիկների մասնագիտական կարողությունները հնարավորինս հաշվի առնելու հնարավորությունները։
Շրջայցի վերջում պատգամավորները բարի և խաղաղ ծառայություն մաղթեցին զինակոչիկներին՝ խոստանալով հետամուտ լինել բոլոր խնդիրների լուծմանը։
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ ՊՆ
09:27 - 11 ապրիլի, 2025
comment.count (0)