Ի գիտություն ենք ընդունել միայն Բաքվում և Երևանում ԱՄՆ դեսպանությունների կողմից արված համատեղ պաշտոնական հայտարարությունները․ ԱԳՆ խոսնակ |pastinfo.am|
17:55 - 27 հուլիսի, 2020

Ի գիտություն ենք ընդունել միայն Բաքվում և Երևանում ԱՄՆ դեսպանությունների կողմից արված համատեղ պաշտոնական հայտարարությունները․ ԱԳՆ խոսնակ |pastinfo.am|

pastinfo.am: «Մենք ի գիտություն ենք ընդունել միայն Բաքվում և Երևանում ԱՄՆ դեսպանությունների կողմից արված համատեղ պաշտոնական հայտարարությունները, այլ ոչ թե այն, ինչ տրվում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից,- ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, թե Բաքվում ԱՄՆ դեսպանը Լոս Անջելեսի հայ-ադրբեջանական բախման մեջ հայերին է մեղադրել։ Նա հայերին մեղադրել է պրովոկացիայի մեջ, ներողություն խնդրելով տեղի ունեցածի համար Ադրբեջանի իշխանություններից:

Մեկնաբանելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հայտարարության հարցը ու թե արդյոք պաշտոնական Երեւանը պատրաստվում է ամերիկյանի կողմի հետ քննարկել այն՝ Ա.Նաղդալյանը նշեց. «Մենք ի գիտություն ենք ընդունել միայն Բաքվում և Երևանում ԱՄՆ դեսպանությունների կողմից արված համատեղ պաշտոնական հայտարարությունները, այլ ոչ թե այն, ինչ տրվում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից։ Եթե դուք ունեք Բաքվում ԱՄՆ դեսպանի այդ հայտարարության վերաբերյալ պաշտոնական որևէ հղում՝ որպես ամերիկյան կողմի հայտնած պաշտոնական դիրքորոշում, ապա ուղարկեք, որպեսզի ես ծանոթանամ դրա բովանդակության հետ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել