armenpress.am: 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատարանին միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի գույքի վրա դրված կալանքը։
Ալեքսանյանը նշեց, որ նախաքննության ընթացքում քննիչի որոշմամբ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք է դրվել, նշված որոշումը բազմիցս բողոքարկվել է, և Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մասամբ բավարարել է գույքի վրա կալանք դնելու մասին որոշման դեմ բողոքը, արձանագրել իրավունքների խախտումը, միևնույն ժամանակ չի պարտավորեցրել նախաքննական մարմնին վերացնել այն։ Այժմ դատարանը լսում է դատավարության մյուս կողմերին։
comment.count (0)