Բելառուսում մեկնարկել են նախագահի արտահերթ ընտրությունները |aysor.am|
12:59 - 04 օգոստոսի, 2020

Բելառուսում մեկնարկել են նախագահի արտահերթ ընտրությունները |aysor.am|

aysor.am: Բելառուսում մեկնարկել են նախագահի արտահերթ ընտրությունները, հայտնում է РИА Новости-ն:

Քվեարկությունը տեղի կունենա օգոստոսի 4-ից 8-ը, որին կհետևեն հիմնական ընտրությունները՝ օգոստոսի 9-ին:

Երկրի ցանկացած քաղաքացի կարող է մասնակցել արտահերթ քվեարկությանը ՝ առանց բացատրելու այն պատճառները, թե ինչու նա չի մասնակցելու ընտրատեղամասերում հիմնական քվեարկությանը: Նման միջոցները թելադրված են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով:

Նախագահի պաշտոնին հավակնում է հինգ թեկնածու: Պետության ներկայիս ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն առաջադրվում է վեցերորդ անգամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել