Ցուցարարները և Վայոց ձորի ոստիկանապետը համաձայնության չեկան. Ամուլսարի ճանապարհը փակ է մնում

 |armenpress.am|
22:32 - 04 օգոստոսի, 2020

Ցուցարարները և Վայոց ձորի ոստիկանապետը համաձայնության չեկան. Ամուլսարի ճանապարհը փակ է մնում |armenpress.am|

armenpress.am: Ամուլսարի ճանապարհին ցույց անող ակտիվիստներն ու Վայոց ձորի ոստիկանապետ գնդապետ Գևորգ Ազիզյանն ընդհանուր հայտարարի չեկան: Ամուլսար տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ ակտիվիստների կողմից:

Ակտիվիստները պահանջեցին, որպեսզի բերեն ամբարձիչ կռունկ ու 30 մետրով դեպի հետ տանեն «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող տնակները: Վայոց ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը նշեց, որ նման քայլի դիմել չեն կարող և ակտիվիստներին հորդորեց բացել ճանապարհն ու վաղը շարունակել իրենց հավաքը, որին չհամաձայնեցին ցուցարարները: Նրանք նշեցին, որ պատրաստ են իրենց ակցիան շարունակել նաև գիշերը:

Այժմ դեպի Ամուլսար տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել