Հազարավոր լիբանանցիներ Ֆրանսիային կոչ են անում երկիրը կրկին վերցնել վերահսկողության տակ |civilnet.am|
13:53 - 07 օգոստոսի, 2020

Հազարավոր լիբանանցիներ Ֆրանսիային կոչ են անում երկիրը կրկին վերցնել վերահսկողության տակ |civilnet.am|

civilnet.am: 58 000 մարդ առցանց խնդրագիր Է ստորագրել՝ կոչ անելով «Լիբանանը հաջորդ 10 տարվա համար ֆրանսիական մանդատին հանձնել»։ Խնդրագրին միացողների թիվը արագ ավելանում է։

Խնդրագիրը Ֆրանսիային կոչ է անում վերահսկողության տակ վերցնել Լիբանանը Բեյրութում տեղի ունեցած մահաբեր պայթյունից հետո։ Քննադատներն ասում են, որ պատճառը Լիբանանի կառավարության կոռումպացվածությունն ու վատ կառավարումն է։

Խնդրագիրը չորեքշաբթի Avaaz կայքում հրապարակել են Լիբանանի քաղաքացիները ՝ Բեյրութը ցնցած պայթյունից հետո։ Պայթյունի հետևանքով սպանվել է ավելի 140, վիրավորվել` ավելի քան 5000 մարդ։

«Լիբանանի պաշտոնյաները հստակ ցույց տվեցին երկրի անվտանգությունն ու կառավարումն ապահովելու լիակատար անկարողությունը»,- ասվում է խնդրագրում: «Փլուզվող համակարգով, կոռուպցիայով, ահաբեկչությամբ և ռազմական խմբավորումներով երկիրը փչում է իր վերջին շունչը»։

«Մենք կարծում ենք, որ Լիբանանը պետք է վերադառնա ֆրանսիական մանդատի տակ, որպեսզի հաստատվի մաքուր և ամուր կառավարում»։

Լիբանանցիները հուսահատ են 

«Դոյչե Վելլե»-ի արաբական բաժնից Դիմա Թարխինին ասել է, որ խնդրագիրը լայնորեն տարածվել է լիբանանյան սոցիալական ցանցերում: «Ահա թե ինչքան հուսահատ են որոշ լիբանանցիներ»,- ասել է նա: 

«Շատ բան է կորսվել մի տեղում, որտեղ արդեն իսկ քիչ բան կար։ Նրանք կորցրել են իրենց տները, ունեցվածքը, չեն կարողանում փրկել իրենց երեխաներին, չգիտեն՝ ինչ անել»։

Ֆրանսիան Առաջին աշխարհամարտից հետո՝ 1920-1945 թթ., ստանձնել էր Սիրիայի և Լիբանանի մանդատը։

Մակրոնը՝ Բեյրութում

Խնդրագիրն ուղարկվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Նա առաջին օտարերկրյա առաջնորդն էր, որ ողբերգությունից հետո ժամանեց Բեյրութ:

Մակրոնը ժամանելուն պես զգուշացրել է, որ առանց բարեփոխումների Լիբանանը «շարունակելու է խորտակվել»։ Նա խոստացել է, որ Ֆրանսիան կօգնի համախմբել օգնությունը քաղաքի համար, որը միլիարդավոր դոլարների վնաս է կրել և ավերվել:

Բեյրութի կենտրոնում հավաքված զայրացած բազմությանը նա ասել է, որ քաղաքական իշխանությունների հետ նոր համաձայնության է հասնելու։

Շարունակությունը՝ civilnet.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել