Սևրի դաշնագիրը տարածաշրջանում արդարացի խաղաղության հաստատման բանալի էր. Ֆրանսիայում ՀՀ դեսպան |armenpress.am|
12:58 - 10 օգոստոսի, 2020

Սևրի դաշնագիրը տարածաշրջանում արդարացի խաղաղության հաստատման բանալի էր. Ֆրանսիայում ՀՀ դեսպան |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանի կարծիքով` Սևրի հաշտության պայմանագրի իրագործումը թույլ կտար ինչ-որ չափով հաղթահարել Հայոց ցեղասպանության ծանր հետևանքները։ Այս մասին դեսպանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«100 տարի առաջ այս օրը Դաշնակից պետությունները, այդ թվում՝ Ֆրանսիան և Հայաստանը, ստորագրեցին Թուրքիայի հետ Սևրի խաղաղության դաշնագիրը։ Այն տարածաշրջանում հիմնարար և արդարացի խաղաղության հաստատման բանալի էր, որը թույլ կտար ինչ-որ չափով հաղթահարել Հայոց ցեղասպանության ծանր հետևանքները»,- գրել է դեսպանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել