Ֆրանսիայում երիտասարդ հայ դիվանագետները հարգանքի տուրք են մատուցել Հայաստանի Հանրապետության անունից Սևրի պայմանագիրը ստորագրած Ավետիս Ահարոնյանի հիշատակին: Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:
«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երիտասարդ դիվանագետները հարգանքի տուրք մատուցեցին Փարիզի խաղաղության համաժողովին Հայաստանի պատվիրակության ղեկավար, գրող Ավետիս Ահարոնյանի հիշատակին, ով 100 տարի առաջ այս օրը՝ 1920 թվականի օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել է Սևրի խաղաղության պայմանագիրը»,- նշված է հաղորդագրության մեջ:
comment.count (0)