Բելառուսի դեսպանը Չեխիայի ԱԳՆ է կանչվել՝ Լուկաշենկոյի հայտարարությունների վերաբերյալ բացատրություններ տալու համար |tert.am|
09:43 - 13 օգոստոսի, 2020

Բելառուսի դեսպանը Չեխիայի ԱԳՆ է կանչվել՝ Լուկաշենկոյի հայտարարությունների վերաբերյալ բացատրություններ տալու համար |tert.am|

tert.am: Չեխիայում Բելառուսի դեսպանը ԱԳՆ է կանչվել՝ բացատրություն տալու Ալեքսանդր Լուկաշենկոյի արած այն հայտարարության վերաբերյալ, թե Մինսկում տեղի ունեցած հետընտրական բողոքի ցույցերը Չեխայից են կառավարվել, հայտարարել է Չեխայի ԱԳ նախարար Թոմաշ Պետրժիչեկը:

Լուկաշենկոն հայտարարել էր, որ նախագահական ընտրություններից հետո Մինսկում մեկնարկած բողոքի ցույցերը Չեխիայից, Մեծ Բրիտանիայից և Լեհաստանից են ուղղորդվել:

Չեխիայի արտգործնախարարը հայտարարել է նաև, որ Բելառուսի դեսպանին է փոխանցել իր դիրքորոշումն առ այն, որ Բելառուսում տեղի ունեցողն անընդունելի է, քանի որ, ըստ չեխ պաշտոնյայի, ցույցերը ճնշվում են, ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերվում, իսկ նախընտրական քարոզարշավի ժամանակ ճնշումներ են եղել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել