ermenihaber.am: Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի միջև կնքված խաղաղության պայմանագրին։
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ նշյալ համաձայնագրով ԱՄԷ-ն «անտեսում է պաղեստինցիների կամքը»։
Հայտարարությունում մասնավորապես ասվում է․ «Մենք կողմ ենք պաղեստինյան ժողովրդի և վարչակազմի՝ Միացյալ Նահանգների, Իսրայելի և ԱՄԷ-ի համատեղ հայտարարությանն առնչվող կոշտ պատասխանին: Չափազանց մտահոգիչ է այն, որ ԱՄԷ-ն փորձում է խափանել 2002 թվականին Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ Արաբական պետությունների լիգայի կողմից մշակված պլանը, որն աջակցություն էր ստացել Իսլամական համագործակցության կազմակերպության կողմից։ ԱՄԷ-ն այդ պլանից փորձում է հրաժարվել միակողմանի շահի համար»։
Թուրքիայի ԱԳՆ-ի պնդմամբ՝ ԱՄԷ-ի ղեկավարությունը «իրավունք չունի» բանակցություններ վարել Իսրայելի հետ Պաղեստինի անունից և «զիջումների գնալ» դրա համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ` առանց Պաղեստինի ժողովրդի և դրա վարչակազմի համաձայնության:
«Թե պատմությունը, և թե տարածաշրջանի ժողովուրդները չեն մոռանալու և երբեք չեն ներելու ԱՄԷ-ի կեղծավոր պահվածքը, որ դավաճանել է պաղեստինցիներին»,- նշված է հայտարարությունում։
comment.count (0)