Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ԱՀ Մարտունու շրջանի ճանապարհաշինական ծրագրերը
17:35 - 16 օգոստոսի, 2020

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ԱՀ Մարտունու շրջանի ճանապարհաշինական ծրագրերը

Գյուղական համայնքների համաչափ զարգացման ծրագրի շրջանակում ավարտվում է Մարտունու շրջանի Հերհեր համայնքը Ստեփանակերտ-Կարմիր_շուկա-Մարտունի մայրուղուն կապող ճանապարհահատվածի ասֆալտապատումը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով ճանապարհաշինական այլ ծրագրեր։

«Հերհերը մեկն է մեր Հանրապետության բազաթիվ համայնքներից, որոնց ճանապարհների ասֆալտապատումը կիրականացվի ընթացիկ տարում: Երեկ կատարած աշխատանքային այցս գործի ընթացքին անձամբ ծանոթալու նպատակն ուներ: Հանձնարարել եմ այն ավարտելուն պես սկսել Հերհերը_Ծովատեղ համայնքին կապող ճանապարհի ասֆալտապատումը ևս:

Մարտունու շրջանում այս տարի նախատեսված են նաև Թաղավարդ_Կարմիր_շուկա, Քերթ համայնքը՝ Ստեփանակերտ-Մարտունի մայրուղուն, Ճարտարը նախկին Զորավանին կապող ռազմավարական նշանակության ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Իսկ Բերդաշենի ճանապարհը, որի մասին առիթ եմ ունեցել ներկայացնելու, շահագործման կհանձնվի առաջիկա շաբաթներին:

Հընթացս նոր թափ են ստացել նաև ներհամայնքային_ճանապարհների_սալապատման աշխատանքները:

Բարեկարգ համայնքներ ունենալը երկրի բարեկեցիկ ապագան կառուցելու նախապայմաններից է»,- նշել է Արցախի նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել