Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ Արայիկ Հարությունյանը հարցաքննվել է Բաքվում
 |factor.am|
13:20 - 04 հոկտեմբերի, 2023

Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ Արայիկ Հարությունյանը հարցաքննվել է Բաքվում |factor.am|

factor.am: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, որը նախօրեին առևանգվել ու տարվել է Բաքու, հարցաքննվել է։

Նշվում է, որ այս մասին հայտնել է Հարությունյանի փաստաբան նշանակված Ալով Սաֆարալիևը։ «Հարությունյանը հարցաքննվել է։ Միայն կարող եմ ասել, որ նրա տված ցուցմունքը կօգնի գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ։ Ես կպաշտպանեմ նրան Ադրբեջանի օրենքների, միջազգային կոնվենցիաների և իրավական էթիկայի պահանջներին համապատասխան, մի խոսքով՝ բարեխղճորեն կկատարեմ իմ մասնագիտական ​​պարտքը»,- ասել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Բաքուն ապօրինի ձերբակալել էր նաև Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել