«Նույնիսկ մեռած չեմ տա երկիրը». Ալեքսանդր Լուկաշենկոն ելույթ է ունեցել աջակիցների հանրահավաքին |hetq.am|
21:59 - 16 օգոստոսի, 2020

«Նույնիսկ մեռած չեմ տա երկիրը». Ալեքսանդր Լուկաշենկոն ելույթ է ունեցել աջակիցների հանրահավաքին |hetq.am|

hetq.am: Մինսկի Անկախության հրապարակում՝ կառավարության տան մոտ, տեղի է ունեցել հանրահավաք՝ ի աջակցություն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի։ Այդ մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Հանրահավաքին մասնակցել է նաև Ալեքսանդր Լուկաշենկոն։ 

Հանրահավաքի ժամանակ իր ելույթում Լուկաշենկոն հայտարարել է, որ փողոցային ակցիաների կողմնակից չէ, սակայն հիմա ստիպված է մարդկանց կանչել օգնության.

«Ես ժամանակին երդվել եմ երկրում թույլ չտալ հրապարակներ… իմ մեղքը չէ, որ ստիպված եմ ձեզ կանչել օգնության»,- հայտարարել է նա։ Լուկաշենկոն ընդդիմությանը սպառնացել է ձեռք չտալ բժիշկներին և լրագրողների՝ հակառակ դեպքում այդ անձինք պատասխան կտան։

Նա դիմել է բոլոր նրանց, որոնք «մոլորվել» կամ «ապակողմնորոշված» են։ «Ի՞նչ եք դուք ուզում։ Ազատություն եք ուզո՞ւմ։ Ինչպիսի՞։ Փոփոխություններ եք ուզո՞ւմ։ Ինչպիսի՞։ Բարեփոխումնե՞ր։ Ասեք, վաղը սկսենք։ Ուղղաթիռայի՞ն փողեր։ Բայց դուք գիտեք, որ ուղղաթիռային փողեր չեն լինում։ Փողերը պետք է աշխատել ոչ թե հրապարակներում, այլ գործարաններում և ֆաբրիկաներում»։

Լուկաշենկոն կարծում է, որ Բելառուսը կմեռնի, եթե կրկնակի ընտրություններ լինեն՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները կոչ են անում կազմակերպել նոր ընտրություններ, ինչը, ըստ նրա, կործանարար է երկրի համար։ Լուկաշենկոն հայտարարել է, որ իշխանությունից կառչած չէ, սակայն հավելել, որ թույլ չի տա «հանձնել երկիրը», անգամ եթե մահանա։ «Բոլոր դժվարություններից անկախ մենք կառուցել ենք հիանալի երկիր։ Ո՞ւմ եք որոշել այն տալ։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է հանձնել երկիրը, եթե ես նույնիսկ մահացած լինեմ, թույլ չեմ տա»։

Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ եթե ժողովուրդը «նեղացնի» իրեն՝ առաջին նախագահին, ապա դա կլինի վերջի սկիզբը։ Նրա խոսքերով՝ Արևմուտքի երկրները ուժ են կուտակում երկրի սահմաններին, իսկ տանկերն ու ինքնաթիռները գտնվում են մի քանի կիլոմետր հեռավորության վրա։

 

Շարունակությունը` hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել