«Հայկական բնապահպանական ճակատը» հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«2018թ-ի դեկտեմբերին վարչապետը ջերմուկցիներին ասում էր, որ միջազգային փորձաքննության արդյունքների հիման վրա կորոշվի Ամուլսարի հետագա ճակատագիրը։ Այդ արդյունքները Քննչական կոմիտեն հրապարակեց 2019թ-ի ամռանը՝ փորձելով դրանք ներկայացնել Լիդիանի համար դրական շեշտադրումներով։ Սակայն այդ ուսումնասիրությունը կարդացած մարդիկ թույլ չտվեցին հանրությանը մոլորեցնել։
Իսկ արդեն 2019թ-ի օգոստոսի 29-ին կազմակերպված տեսակոնֆերանսի ընթացքում ԷԼԱՐԴ-ի փորձագետները մեկ անգամ ևս հաստատեցին, որ Ամուլսարի հարցում անհրաժեշտ է իրականացնել նոր բնապահպանական գնահատում, քանի որ եղած փաստաթղթերով հնարավոր չէ գնահատել իրական վտանգները։ Նրանք զարմացած էին, որ այդպիսի հարց է առաջացել ՀՀ կառավարությունում, քանի որ զեկույցում այդ ամենի մասին հստակ գրված է եղել։ Նրանք նաև շատ զարմացած էին, որ տեսակոնֆերանսին մասնակցում են Լիդիան ընկերության ներկայացուցիչները։
Սակայն այս ամենից հետո ՀՀ կառավարությունը չկատարեց իր խոստումն ու խնդրի արդարացի լուծման բեռն ու պատասխանատվությունը թողեց ջերմուկցիների ու գիտակից քաղաքացիների ուսերին՝ չնայած նրան, որ կար շատ պարզ լուծում․ միջազգային ուսումնասիրության արդյունքների հիման վրա ուժը կորցրած ճանաչել 2016թ-ին նախորդ կոռուպցիոն կառավարության տված փորձաքննական դրական եզրակացությունը։
Խնդրի լուծման անհարկի ձգձգումն ևս մի տարի՝ 2020թ-ի հուլիս-օգոստոս ամիսներին բերեց իրավիճակի լուրջ սրման և բախումների Ամուլսարի մատույցներում և Երևանում։
Մանրամասները՝ տեսանյութում
»
comment.count (0)