Գերմանիան պատրաստ է բուժօգնություն տրամադրել Ալեքսեյ Նավալնուն. Ֆրանսիան ևս աջակցություն է հայտնել ընդդիմադիր գործչի ընտանիքին |tert.am|
09:14 - 21 օգոստոսի, 2020

Գերմանիան պատրաստ է բուժօգնություն տրամադրել Ալեքսեյ Նավալնուն. Ֆրանսիան ևս աջակցություն է հայտնել ընդդիմադիր գործչի ընտանիքին |tert.am|

tert.am: Գերմանիան անհրաժեշտ է համարում պարզաբանել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու շուրջ ծավալվող իրավիճակը և պատրաստ է նրան բուժօգնություն հատկացնել:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման հայտարարությամբ հինգշաբթի հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների ավարտին, որոնք տեղի են ունեցել ֆրանսիացի առաջնորդի Ֆորտ Բրեգանսոն նստավայրում:

«Ինչ վերաբերում է Ֆրանսիային, նույնը վերաբերում է Գերմանիային. մենք պատրաստ ենք բուժօգնություն ցույց տալ նաև գերմանական հիվանդանոցներում, սակայն դրա համար դիմում պետք է ստացվի Ռուսաստանից»,- ասել է Մերկելը:

«Պետք է անհապաղ պարզաբանվի, թե ինչպես է նման իրավիճակ առաջացել: Մենք պնդում ենք դա»,- հավելել է կանցլերը՝ ապաքինում մաղթելով Նավալնուն:  

Մակրոնն, իր հերթին, մտահոգություն է հայտնել Նավալնու հոսպիտալացման առնչությամբ և հաստատել նրան և նրա ընտանիքին աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել