Լուկաշենկոն բանակը բերել է լրիվ մարտական պատրաստվածության վիճակի |azatutyun.am|
11:15 - 23 օգոստոսի, 2020

Լուկաշենկոն բանակը բերել է լրիվ մարտական պատրաստվածության վիճակի |azatutyun.am|

azatutyun.am: 25 տարվա ընթացքում առաջին անգամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակը բերել է լրիվ մարտական պատրաստվածության վիճակի: Այս մասին հայտնում է բելառուսական պաշտոնական աղբյուրը:

Նախօրեին Բելառուսի առաջնորդը, այցելելով զինված ուժերի ստորաբաժանումներից մեկը, հայտարարել է, թե Բելառուսում կիրառվում է գունավոր հեղափոխությունների սցենարը։ «Մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի զորքերի լուրջ տեղաշարժ մեր սահմանների անմիջական հարևանությամբ՝ Լեհաստանի և Լիտվայի տարածքում»,- «ԲելՏԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ, շաբաթ օրը Գրոդնո քաղաքում ուժայինների հետ հանդիպմանն ասել է Լուկաշենկոն, ում հրաժարականի պահանջով երկրում արդեն երկու շաբաթ է` բողոքի ցույցերը, գործադուլները շարունակվում են:

Հյուսիսատլանտյան դաշինքը կտրականապես հերքում է Լուկաշենկոյի պնդումները` դրանք որակելով անհիմն: «Ինչպես նախկինում մենք արդեն հասկացնել ենք տվել, ՆԱՏՕ-ն որևէ սպառնալիք չի ներկայացնում Բելառուսի կամ մեկ այլ երկրի համար»,- հայտարարել է դաշինքի մամլո խոսնակ Օանա Լունգեսկուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել