Լուկաշենկոն ազատել է Սլովակիայում Բելառուսի դեսպանին |tert.am|
10:30 - 25 օգոստոսի, 2020

Լուկաշենկոն ազատել է Սլովակիայում Բելառուսի դեսպանին |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնից ազատել է Սլովակիայում երկրի դեսպան Իգոր Լեշչենկոյին, որն ավելի վաղ աջակցություն էր հայտնել երկրում տեղի ունեցող ցույցերին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը:

«Իգոր Լեշչենկոն ազատվել է Սլովակիայում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի ղեկավարը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լեշչենկոն մեկ շաբաթ առաջ առաջինն էր բելառուս դիվանագետներից, որոնք ուղերձով հանդես եկան՝ բողոքելով ցուցարարների նկատմամբ իշխանությունների գործողություններից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել