Թուրքիայի համար մինչև 13․1% տնտեսական անկում է կանխատեսվում |factor.am|
10:32 - 29 օգոստոսի, 2020

Թուրքիայի համար մինչև 13․1% տնտեսական անկում է կանխատեսվում |factor.am|

factor.am: Բրիտանական «Reuters» լրատվական գործակալության կողմից 14 ընկերության մասնակցությամբ կատարված հետազոտության արդյունքներով՝ այս տարվա երկրորդ կիսամյակում Թուրքիայի համար միջինը 11,8 տոկոս, իսկ 2020թ․ ընդհանուր առմամբ միջինը 1․9 տոկոս տնտեսական անկում է սպասվում։

Կանխատեսումների համաձայն կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի հետևանքով Թուրքիայի համար տարվա երկրորդ կիսամյակում կանխատեսվում է 7․1-13․1 տոկոս տնտեսության անկման ցուցանիշ։ Նշվում է, որ Թուրքիայի տնտեսությունը 2020թ․ առաջին կիսամյակում 4․5 տոկոսով աճ է գրանցել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել