Թուրքիայի ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնել իր կողմից ահաբեկչական ճանաչված «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» ներկայացուցիչների՝ Ռուսաստան հրավիրվելու կապակցությամբ |tert.am|
10:44 - 01 սեպտեմբերի, 2020

Թուրքիայի ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնել իր կողմից ահաբեկչական ճանաչված «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» ներկայացուցիչների՝ Ռուսաստան հրավիրվելու կապակցությամբ |tert.am|

tert.am: Թուրքիան Ռուսաստանին կոչ է արել հրաժարվել քայլերից, որոնք կարող են ծառայել սիրիական այն կառույցների շահերին, որոնք կապված են Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» հետ: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարությանը:

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարությունը տարածել է Ռուսաստան «Սիրիայի ժողովրդավարական ուժերի», որոնց գլխավոր միջուկը կազմում են հենց ՔԱԿ անդամները, պատվիրակության այցի և Ռուսաստանի պաշտոնատար անձանց հետ բանակցություններ վարելու առնչությամբ:

«Ռուսաստանի Դաշնությունը պետք է խուսափի այնպիսի գործողություններից, որոնք հակասում են Աստանայի ձևաչափի ոգուն և պարտավորություններին»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Արտգործնախարարությունում ընդգծել են նաև, թե ՔԱԿ-ի սիրիական թևը սպառնում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել