armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դատապարտելի է համարում Թուրքիայի այն քայլը, որով վերջինս արգելել է գերմանական օդանավին թռչել իր օդային տարածքով և տանել հայ խաղաղապահներին:
Այս մասին սեպտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց.
«Դատապարտելի է, որ Թուրքիան արդեն իսկ խոչընդոտում է ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի շրջանակներում խաղաղապահների գործողությունները՝ ելնելով պարզապես իր հակահայկական դիրքերից: Մենք այս հարցի մասին նաև բարձրաձայնել ենք մեր միջազգային գործընկերների մոտ՝ դիվանագիտական խողովակներով»։
comment.count (0)