Խաղաղությունը պարտադրվելու է բանակի հզորացմամբ. Արցախի նախագահ |armenpress.am|
16:57 - 02 սեպտեմբերի, 2020

Խաղաղությունը պարտադրվելու է բանակի հզորացմամբ. Արցախի նախագահ |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման և բանակի հզորացման համար ֆինանսներ չեն տնտեսվելու: Այս մասին սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Պաշտպանության ոլորտում մենք որդեգրել ենք «Ուժեղ սահման, ամուր թիկունք, պաշտպանված հայրենիք» սկզբունքը: Այս սկզբունքի կյանքի կոչման նպատակով անհրաժեշտ աշխատանքներ են կատարվում մեր երկրի պաշտպանունակության ամրապնդման, բանակի մարտունակության մակարդակի հետևողական բարձրացման ուղղությամբ: Անվտանգության ապահովման և բանակի համար ֆինանսներ չեն տնտեսվի»,- ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահը նշեց, որ հակառակորդին խաղաղությունը պարտադրվելու է բանակի հզորացմամբ, իսկ ժամանակակից զինտեխնիկայով և սպառազինությամբ բանակի համալրումը լինելու է շարունակական:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել