Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահափորձ է կատարվել երկրի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհի դեմ:
Ինչպես հայտնում է BBC News-ը, հարձակումը տեղի է ունեցել ճանապարհին ռումբի պայթեցման միջոցով, երբ քաղաքական գործիչն աշխատանքի գնալիս է եղել:
Կատարվածի հետևանքով փոխնախագահին, որը նաև աֆղանական հետախուզության նախկին ղեկավարն է, վտանգ չի սպառնում, նա միայն թեթև այրվածքներ է ստացել ձեռքի և դեմքի շրջանում: Սակայն ռումբի պայթյունից 10 մարդ է մահացել, ևս 15-ը՝ վիրավորվել:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել, երբ երկրի իշխանություններն ու «Թալիբան» շարժման ներկայացուցիչները նախապատրաստվում էին առաջին պաշտոնական բանակցություններին:
«Թալիբանի» խոսնակը հայտնել է, որ ռազմական խմբավորումը պատասխանատու չէ պայթյունի համար:
Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 2 հազար 400-ը |azatutyun.am|
10:05 - 09 հոկտեմբերի, 2023
comment.count (0)