lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանի հետ։
Ինչպե՞ս եք գնահատում այն, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը լքում է Արսեն Ջուլֆալակյանը, ով դժգոհություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությունից: Արդյոք ձեր քաղաքական թիմը սրան պետք է տա քաղաքական գնահատական:
Քաղաքական գնահատականի հետ կապված թիմային որոշում կլինի: Իհարկե, սա լուրջ բան է, պետք է հասկանանք պատճառները: Արսենի հեռանալու հետ կապված միայն ափսոսանքս եմ հայտնում, որովհետև ինքը բացառիկ մարդ է: Որ նա բացառիկ մարզիկ է, դա բոլորը գիտեն ամբողջ աշխարհում, բայց կարծում եմ՝ քչերը գիտեն, թե նա ինչ ինտելեկտի տեր տղա է: Ես ամբողջ հոգով, սրտով ցավում եմ, որ նա մեզ լքում է: Ես իմ կարողությունների, ուժերի չափով ամեն ինչ կանեմ, որ նրա այդ որոշումը հետ կանչի, կամ քննարկվի դրա հնարավորությունը:
Ջուլֆալակյանի հիմնավորումները ձեզ համար ընդունելի՞ էին, թե ոչ: Նա ԿԳՄՍՆ-ից ու նախարարից էր դժգոհ:
Ճիշտն ասած, սա ինձ համար այնքան անսպասելի էր: Այն, որ խնդիրներ կան, ես միշտ դրանք ընթացիկ խնդիրներ եմ դիտել և բնական եմ համարել: Մենք բոլորս ազատ մարդիկ ենք և այդ պարագայում ես չեմ կարծում, որ պետք է ամեն բան հարթ լինի: Ես բնական եմ դիտել այդ հակասությունները: Իհարկե, կան անհամաձայնություններ, բայց ես այդ աստիճանի լարված չէի պատկերացնում այդ անհամաձայնությունները:
Ընդհանուր առմամբ, բացառո՞ւմ եք նրա՝ Ծառուկյանի թիմ անցնելու հնարավորությունը:
Դա շատ տարօրինակ կլինի ինձ համար, ես դա չեմ հասկանա:
Կրթության, առողջապահության, սպորտի ոլորտներից «Իմ քայլը» խմբակցությունում էլի առանձին պատգամավորների մոտ դժգոհություններ կան, և մի քանիսի անունն էլ էր շրջանառվում, որ հնարավոր է դուրս գան թիմից: Բացառո՞ւմ եք, որ շարունակական կլինի այս գործընթացը:
Քանի որ բոլորը հասուն, կայացած մարդիկ են, շատ հնարավոր է, որ կարծիքների բախումները լինեն շատ սուր և անհանդուրժող: Բայց ես կուզենայի, որ բոլորս դա որպես առողջ պրոցես դիտենք: Ուրիշ կերպ չի լինում: Սա ինչ-որ մեկի իշխանությունը չի, կայացած, հասուն, ինքնաբավ մարդիկ են հիմնականում հավաքված մեր խմբակցությունում: Այստեղ շատ հնարավոր են կարծիքների սուր բախումներ:
Շարունակությունը՝ lragir.am-ում
comment.count (0)