armenpress.am: Չինաստանը Միացյալ ազգերի կազմակերպությանը կտրամադրի 50 մլն դոլար կորոնավիրուսի հետևանքների դեմ պայքարելու համար:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված գագաթնաժողովին տեսաուղերձով հայտնել է Չինաստանի ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը:
«Չինաստանը ևս 50 մլն դոլար կտրամադրի Covid-19-ին արձագանքման ՄԱԿ-ի գլոբալ հումանիտար ծրագրին», հայտնել է նա:
comment.count (0)