armtimes.com: Երբ Ադրբեջանի կոնկրետ ցեղասպանական գործողությունների նկատմամբ չի լինում թիրախավորված քննադատություն եւ քայլեր, դրա հետեւանքն այս ագրեսիան է:
Այս մասին Ազգային ժողովում, դիմելով միջազգային հանրությանը, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը:
Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ թիրախավորվել է քաղաքացիական բնակչությունը եւ հավելեց, որ չի պատկերացնում, թե էլ ինչ պետք է լինի, որ միջազգային հանրություն կոչվածն արձագանքի:
Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ աշխատելու են բոլոր դիվանագիտական ուղղություններով, որպեսզի միջազգային գործընկերները հասկանան իրավիճակը: Այնուամենայնիվ, ըստ պատգամավորի, այս պահին ամենակարեւորը մեր Զինված ուժերի կողքին լինելն ու ճիշտ ինֆորմացիոն հոսքերը կարգավորելն է:
«Այս պատերազմը, ըստ էության, կարճ չի տեւելու, այս պատերազմը բավականին կործանարար է, եւ պետք է միահամուռ լինել ու ամեն օր կանգնել մեր ԶՈՒ-ի կողքին»,- ասաց Ավետիսյանը, ընդծելով, որ միայն այս պարագայում հնարավոր կլինի խոսել միջազգային հանրության հետ եւ գրանցել հաղթանակ:
Նա նաեւ վստահեցրեց, որ այս ամենի ելքը լինելու է հաղթական եւ ամրագրվելու է բոլոր հնարավոր առումներով:
comment.count (0)