Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է Սեյրան Օհանյանի՝ Արցախում լինելու պատճառով
12:50 - 29 սեպտեմբերի, 2020

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է Սեյրան Օհանյանի՝ Արցախում լինելու պատճառով

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-ին, նշանակված դատական նիստը հետաձգվել է: Այս մասին Քոչարյանի փաստաբանական թիմին հայտնել են նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմից։

«Ըստ տեղեկության՝ նման որոշման հիմք է եղել միայն Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի դիմումն այն մասին, որ սահմանային լարվածության այս օրերին գեներալ-գնդապետ Օհանյանը գտնվում է Արցախի Հանրապետությունում»,- հայտնում են փաստաբանական թիմից։

Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել