Լոնդոնը պնդում է, որ իրանական նավերը փորձել են կանգնեցնել բրիտանական նավթակիր նավը Հորմուզի նեղուցում |azatutyun.am|
06:29 - 11 հուլիսի, 2019

Լոնդոնը պնդում է, որ իրանական նավերը փորձել են կանգնեցնել բրիտանական նավթակիր նավը Հորմուզի նեղուցում |azatutyun.am|

azatutyun.am։ Մեծ Բրիտանիան հաղորդում է, որ իրանական երեք նավեր փորձել են խոչընդոտել բրիտանական նավթակիր նավի անցումը Հորմուզի նեղուցով, սակայն դա չի հաջողվել, քանի որ միջամտել է բրիտանական ռազմանավը։

«Հակառակ միջազգային օրենքին՝ իրանական երեք նավեր փորձել են խոչընդոտել British Heritage կոմերցիոն նավի անցումը Հորմուզի նեղուցով», - այսօր հայտարարել է բրիտանական կառավարությունը:

Բրիտանական HMS Montrose ռազմանավը «ստիպված է եղել դիրքավորվել իրանական նավերի և British Heritage-ի միջև ու բանավոր նախազգուշացում ուղղել իրանական նավերին, որոնք դրանից հետո հեռացել են», - ասված է հայտարարությունում։

Պաշտոնական Լոնդոնը մտահոգություն է հայտնում տեղի ունեցածի առնչությամբ և կոչ է անում պաշտոնական Թեհրանին նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հերքել է, թե փորձել է կանգնեցնել իրանական նավթակիրը, հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել