Ռուսաստանն օբյեկտիվորեն ավելի մեծ դեր ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում. Ալիև |civilnet.am|
11:55 - 03 հոկտեմբերի, 2020

Ռուսաստանն օբյեկտիվորեն ավելի մեծ դեր ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում. Ալիև |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Ռուսաստանն օբյեկտիվորեն ավելի մեծ դեր ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, քան մյուս միջնորդները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ալ-Ջազիրայի հետ հարցազրույցում։

«Ռուսաստանը Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ միջնորդ երկրներից մեկն է։ < ... > Գործընթացում կա բավականին բարձր մակարդակի համակարգում։ Իհարկե, Ռուսաստանն ունի հատուկ դիրք, քանի որ նա Ադրբեջանի հարևան երկիրն է տարածաշրջանում, նա չունի պետական սահման Հայաստանի հետ։ Ռուսաստանը մի երկիր է, որը պատմական լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի և Հայաստանի հետ։

Դրա համար էլ միջնորդության համար նրանց (ռուսական կողմի) դերն ու հնարավորություններն օբյեկտիվ պատճառներով, իհարկե, ավելի բարձր են, քան նրանցը, ովքեր հեռու են տարածաշրջանից եւ, հնարավոր է, լիարժեք պատկերացում չունեն այն մասին, թե ինչ է կատարվում այստեղ վերջին տասնամյակում»,- ասել է Ալիևը Ալ Ջազիրայի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է շաբաթ օրը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել