Փրկարարները չորս մարդու մարմին են հայտնաբերել Վրաստանում տեղի ունեցած սողանքների վայրում |armenpress.am|
15:48 - 03 հոկտեմբերի, 2020

Փրկարարները չորս մարդու մարմին են հայտնաբերել Վրաստանում տեղի ունեցած սողանքների վայրում |armenpress.am|

armenpress.am: Որոնողական աշխատանքներից հետո, որոնք երկրորդ օրը չդադարող ռեժիմով իրականացվում են Աջարիայի Խելվաչաուրի մունիցիպալիտետի Ջոչո գյուղում (Վրաստան), որտեղ հորդառատ անձրեւներից հետո մոտավորապես 40 հազար տոննա հողազանգվածով սողանքներ են եղել, փրկարարները փլվածքների տակ չորս մարդու մարմին են հայտնաբերել:

Ինչպես հոկտեմբերի 3-ին հաղորդում Է Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների ծառայությունը, սողանքների գոտում փրկարարները փլվածքների տակից տանել են ճզմված ավտոմեքենա, որի մեջ գտել են երկու զոհված տղամարդ:

Որոշ ժամանակ անց հենց նույն վայրում՝ Ջոչո գյուղում, որտեղ սողանքն ամբողջովին ծածկել եւ տարել Է մի տուն, որտեղ գտնվում Էր երեք հոգուց բաղկացած ընտանիքը՝ ամուսինը, կինը եւ նրանց անչափահաս երեխան, փրկարարները հայտնաբերել են սկզբում կնոջ մարմինը, իսկ այնուհետեւ՝ տղամարդու:

Գերատեսչության տեղեկատվությամբ՝ նրանց երեխայի որոնումները, չնայած գիշերին, շարունակվել են: Աշխատանքներին միացել են հրշեջ-փրկարարներ ինչպես Աջարիայից, այնպես Էլ Սամեգրելոյի, Իմերեթիի եւ Թբիլիսիի տարածաշրջաններից, որոնք աղետի գոտի Էին ժամանել հատուկ հանդերձամբ եւ համապատասխան տեխնիկայով: Ինչպես հաղորդվել Է, հորդառատ անձրեւները, որոնք լույս հոկտեմբերի 2-ի գիշերը մոլեգնել են Աջարիայում, հանգեցրել են փլվածքների, ջրածած են եղել Վրաստանի այս ինքնավարության փողոցները, տների առաջին հարկերը, նկուղները: Կտրուկ ակտիվացել են սելավները:

Մեծ հողազանգվածները եւ ափերից դուրս եկած գետերը ողողել են ճանապարհները: Անհետացածներին գտնելու գործողություններին զուգահեռ, շարունակվում են տարերքի հետեւանքների վերացման աշխատանքները, այդ վայրերում մոբիլիզացվել են համապատամսխան ծառայությունները եւ տեխնիկան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել