Արդարադատության նախարարությունը շուրջ 35 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» հիմնադրամին
18:18 - 04 հոկտեմբերի, 2020

Արդարադատության նախարարությունը շուրջ 35 մլն դրամ է փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

Արդարադատության նախարարությունը շուրջ 35 միլիոն դրամի նվիրատվություն է կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին և անհրաժեշտ տարատեսակ ապրանքներ ուղարկել զինվորներին, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Աշխարհասփյուռ հայե՛ր, միավորվելու, մեր ուժը հենց այս պահին ցույց տալու ժամն է: Արդեն բոլորս գիտենք, որ սա հայությանը իր բնօրրանից կտրելու հերթական ճղճիմ փորձն է, որը դեմ է առել քաջարի հայ զինվորի հաղթական դիմադրության։ Թիկունքի ամրությունը ապահովելու համար պետք է յուրաքանչյուր հայի նվիրատվությունը՝ Համահայկական հիմնադրամին: Ամեն հայի մասնակցություն չափազանց կարևոր է:

Արդարադատության նախարարությունն էլ իր ենթակա հիմնարկներով ու ՊՈԱԿ-ներով անմասն չի մնացել և իր հնարավորությունների սահմաններում նվիրատվություն է կատարել հանուն մեր հաղթանակի՝ շուրջ 35 մլն դրամ և անհրաժեշտ տարատեսակ ապրանքներ ուղարկելով մեր զինվորներին»,- գրել է Բադասյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել