Տորոնտոյում անցկացվում են Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան կանխելու պահանջով բողոքի ցույցեր

 |armenpress.am|
00:27 - 10 հոկտեմբերի, 2020

Տորոնտոյում անցկացվում են Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան կանխելու պահանջով բողոքի ցույցեր |armenpress.am|

armenpress.am: Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվում են Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան կանխելու պահանջով բողոքի ցույցեր: Տորոնտոյում հայ համայնքի ներկայացուցիչները և օտարազգիները քայլերթով  շարժվել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, ձեռքներին ունեցել են «Արցախը հայկական է» «Կանադայի մասնակցությամբ թուրքական դրոնները սպանում են քաղաքացիական անձանց» խորագրով պաստառներ:

Հոկտեմբերի 5-ին Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը կասեցնելու մասին:

Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հավելել է, որ Կանադան կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել բռնության կանխարգելման և քաղաքացիական բնակչության պաշտպանության ուղղությամբ:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել