ԵՊՀ-ն հավաքած մի քանի միլիարդ դրամ ունի, շնորհակալություն նախկին կառավարիչներին. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ |aysor.am|
11:26 - 28 հունիսի, 2019

ԵՊՀ-ն հավաքած մի քանի միլիարդ դրամ ունի, շնորհակալություն նախկին կառավարիչներին. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ |aysor.am|

aysor.am: Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում առաջարկեց ԵՊՀ-ի հանրակացարանը բերել շահագործման վիճակի։

«Այն հիմովին նորոգված է, բայց սենյակներում կահույք չկա։ Առաջարկում եմ այն բերել շահագործման տեսքի, դրա համար կպահանջվի մոտ 150 միլիոն դոլար ներդրում։ Վստահ չեմ, որ սեպտեմբերի 1-ին կհասցնենք, բայց ամեն ինչ կանենք, որ հոկտեմբերին հասցնենք», - ասաց ռեկտորի պաշտոնակատարը։

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանն ասաց, որ համալսարանը հավաքած գումարներ ունի։

«Շնորհակալություն նախորդ հոգաբարձուների խորհուրդներին և կառավարիչներին, ովքեր այդ ամեն ինչին հասել են։ Խոսքը մի քանի միլիարդ դրամի մասին է, որ մենք ունենք, որ կան հաշվեհամարների վրա», - ասաց Գևորգ Մուրադյանը։

Նա նշեց՝ համաձայն է ռեկտորի պաշտոնակատարի հետ, այն է՝ օր առաջ լուծել ԵՊՀ հանրակացարանի հարցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել