Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` РБК-ին տված հարցազրույցում ասել է․
«Մենք պատրաստ ենք վաղն էլ սկսել բանակցություններ, դրա համար էլ ամեն ինչ կախված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողություններից, նրանց աշխատանքի գրաֆիկից: Մեր երկիրը պատրաստ է անհապաղ սկսել: Եվ ես պետք է նշեմ, որ Ադրբեջանի բոլոր ցանկությունները՝ հայտարարության տեքստի հետ կապված, հաշվի են առնվել: Հայտարության նախնական տարբերակը լրիվ այլ տեսք ուներ, և երբ ես այն երեկ տեսա, ասացի, որ այն մեզ հարմար չէ, պետք չէ այն ծանրաբեռնել, և պետք չէ փորձել այնտեղ մտցնել էլեմենտներ, որոնք պետք է սահմանված լինեն բանակցային գործընթացի վերջնական փուլում: Պետք է այն հնարավորինս թեթևացնել։ Մենք խնդրեցինք միայն ավելացնել, որ պետք է անհապաղ սկսել բանակցություններ:
Մենք հետաքրքրված ենք իրավիճակի անհապաղ կարգավորմամբ, որովհետև դա հնարավորություն կտա մեր փախստականներին վերադառնալ իրենց տներ:
Մենք գնալու ենք մինչև վերջ, մենք կանգ չենք առել, եթե հայկական կողմը հրադադարի ռեժիմին հավատարիմ մնա, ապա, ինչպես ես ասացի, կսկսվի քաղաքական կարգավորման փուլը: Մեր նպատակն անփոփոխ է. վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը ճանաչում է միջազգային հանրությունը,ապահովել ադրբեջանցիների վերադարձ իրենց նախնական բնակության վայրեր, այդ թվում` Շուշի և Լեռնային Ղարաբաղի այլ բռնակցված հատվածներ: Հարցն այն է, թե ինչպես հասնել այդ նպատակին։ Մենք միշտ ձգտել ենք դրան հասնել քաղաքական ճանապարհով, միշտ լսել ենք, որ զենքով հարցը չի լուզվի, բայց մենք ապացուցել ենք, որ դա այդպես չէ, մենք մարտի դաշտում ապացուցել ենք, որ առանց մարտական բաղադրիչի այդ բանակցությունները կձգձգվեին ևս 30 տարի»:
comment.count (0)