Եվրոպայի խորհուրդը կոչ է անում Լեռնային Ղարաբաղում անհապաղ հրադադար հաստատել |azatutyun.am|
19:35 - 12 հոկտեմբերի, 2020

Եվրոպայի խորհուրդը կոչ է անում Լեռնային Ղարաբաղում անհապաղ հրադադար հաստատել |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպայի խորհուրդը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում անհապաղ հրադադարի հաստատման օգտին։ Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական կոմիտեի ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել է Հունաստանի առաջին փոխարտգործնախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը։

«Հակամարտությունը միանգամայն նոր մակարդակ է տեղափոխվել։ Մենք չենք կարող այլևս հանդուրժել ռազմական գործողությունները։ Մեր առաջնահերթ խնդիրը պետք է լինի հրադադարի հաստատումը։ Երկրորդ խնդիրը կողմերի վերադարձն է ԵԱՀԿ հովանու ներքո ընթացող բանակցությունների սեղանի շուրջ», - հայտարարել է հույն դիվանագետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել