Գայանե Աբրահամյան. «Եթե ահաբեկիչները մտնեն տարածաշրջան, հատկապես Վրաստանի միջոցով, շատ հանգիստ անցնելու են Եվրոպա» |hetq.am|
19:54 - 12 հոկտեմբերի, 2020

Գայանե Աբրահամյան. «Եթե ահաբեկիչները մտնեն տարածաշրջան, հատկապես Վրաստանի միջոցով, շատ հանգիստ անցնելու են Եվրոպա» |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գայանե Աբրահամյանը  նշում է, որ միջազգային հանրությունն արդեն գիտակցում է, որ այս օրերին Արցախի սահմաններում տեղի ունեցող պատերազմը սպառնալիք է նաև իրենց համար: Պատգամավորը նշեց, որ անցել է արդեն իրավիճակին ծանոթանալու փուլը, այժմ միջազգային կառույցներից ակնկալվում են կոնկրետ քայլեր:

Գ. Աբրահամյանի խոսքով՝ առաջին փուլում հիմնական խնդիրը ուղերձը միջազգային կառույցներին հասկանալի դարձնելն էր, թե պատերազմն ով է սկսել և ինչ հիմնական վտանգներ կան: Տեղեկացնել, որ սա միայն հայ ժողովրդի պատերազմը չէ, ահաբեկչական գործողություն է, որում ներգրավված է նաև Թուրքիան: Դրան հաջորդել են միջազգային կազմակերպությունների ու առանձին երկրների ղեկավարների կոչերը:

Գայանե Աբրահամյանը կարևորում է Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած քննարկումը եւ հնչած դատապարտող ելույթները Թուրքիայի ներգրավվածության առնչությամբ: Աբրահամյանը նշում է, որ ելույթները կարևոր են, սակայն ոչ բավարար, թեև ընդգծում է, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից այլ բան ակնկալել պետք չէր:

«Եվրոպական պառլամենտի ներկայացուցիչներից մեկն էլ ասաց՝ եթե միայն կոչերով պետք է բավարարվենք, կասկածի տակ է դրվում կառույցի գոյության իմաստը: Իրենք էլ շատ լավ հասկանում են, որ միայն կոչերով հնարավոր չէ ինչ-որ բանի հասնել»,-ասում է Գ. Աբրահամյանը:

Պատգամավորը նշում է, որ տեղեկատվությունը տեղ հասցնելուց հետո հաջորդ փուլում պահանջները փոխվել են: «Այժմ պահանջում ենք սանկցիաների կիրառում և Արցախի անկախության ճանաչում, որը միակ գործիքն է նոր ցեղասպանությունը կանխելու համար»,- ասում է նա:

Նախկինում Հայաստանը հիմնականում շեշտել է Սումգայիթի ջարդերը, Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, Գուրգեն Մարգարյանի սպանությունը, Ապրիլյան պատերազմի ժամանակ խաղաղ բնակչության խոշտանգումները՝ որպես ցեղասպանության վտանգ և «անջատում հանուն փրկության» թեզը առաջ մղելու գաղափար: Այսօր իրավիճակն այլ է և ավելի հեշտ է դառնում հիմնական վտանգների մասին տեղեկատվությունը տեղ հասցնելը:

«Իրենք էլ արդեն տեսնում են, որ հայերի դեմ կիրառվում են Կոնվենցիայով արգելված զենքեր, խախտվում են հումանիզմի կարևոր սկզբունքները: Հադրութի խաղաղ բնակիչների սպանությունը, ահաբեկիչների ներգրավվածությունը շատ ավելի են հեշտացնում դիվանագիտական դաշտում մեր աշխատանքը՝ ցույց տալու, որ այստեղ գոյության կռիվ է: Տարիներ շարունակ ասել ենք, բայց առանձնապես ընկալում չկար, դարձնում էին որպես տարածքային հարց: Այս առումով ընկալումն արդեն փոխվել է»,-ավելացնում է Գայանե Աբրահամյանը:

Պատգամավորը նշեց, որ հայ հանրությանը թվում է, թե մեր այսօրվա օրակարգը միջազգային հանրության համար առաջնային է, սակայն այդպես չէ: Ադրբեջանը հարձակման ժամանակահատվածը պատահական չէր ընտրել՝ հաշվի առնելով Եվրոպայում COVID-19-ի տարածումը, ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրությունները, Ռուսաստանում առկա խնդիրները՝ պայմանավորված Բելառուսում ընդվզումներով և այլն: Այսինքն՝ այս պետությունների համար առաջնային այլ հարցեր կային: Աբրահամյանը կարծում է, որ իրավիճակի լուծման համար ակտիվ դերակատարում կարող են ունենալ տարածաշրջանային երկրները, քանի որ այն անմիջապես առնչվում է նաև նրանց շահերին:

 

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել