ԱՄՆ ավելի քան 100 սենատորներ և ներկայացուցիչներ պահանջել են դադարեցնել Հայաստանի եւ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան․ ANCA |news.am|
13:39 - 15 հոկտեմբերի, 2020

ԱՄՆ ավելի քան 100 սենատորներ և ներկայացուցիչներ պահանջել են դադարեցնել Հայաստանի եւ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան․ ANCA |news.am|

news.am: ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամ պահանջել է դադարեցնել Հայաստանի եւ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան եւ կոչ է արել պատժել Էրդողանի ու Ալիեւի ռեժիմներին ռազմական հանցագործությունների համար: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն (ANCA):

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Ղամպարյանի խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը պետք է ականջալուր լինի ինչպես իր հատուկ ծառայություններին, որոնք շատ լավ գիտեն, որ Ադրբեջանն է նախաձեռնել այդ հարձակումը, այնպես էլ Կոնգրեսի կոչերին, որը պահանջում է երկկուսակցական հիմքով պատժամիջոցներ սահմանել Էրդողանի ու Ալիեւի ռեժիմների դեմ:

Տնօրենի խոսքով՝ ԱՄՆ-ի անգործությունն արդեն շատ անմեղ կյանքեր է արժեցել:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել