Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին, քանի որ հայկական կողմն ապակառուցողականություն է ցուցաբերում իր մոտեցումներում։ Այդ մասին չորեքշաբթի օրը ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Պոլադ Բյուլբյուլօղլուն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի Ռուսաստանի մայրաքաղաք կատարած այցից հետո։
«Ինչպես նշել է մեր հարգարժան նախագահը` Իլհամ Հեյդարովիչ Ալիևը, այդպիսի հրավեր չենք ստացել։ Եվ, իմ կարծիքով, իրավիճակը դեռ չի հասունացել», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե քննարկվե՞լ է արդյոք նման հանդիպում Բայրամովի այցի ընթացքում՝ հաշվի առնելով այն փաստը, որ երկու երկրների ղեկավարները դրան պատրաստակամություն են հայտնել ТАСС-ին տված հարցազրույցում: - «Հակառակ կողմը շարունակում է ապակառուցողականություն ցուցաբերել մոտեցումներում, ուստի դրա մասին խոսելը դեռ վաղ է»։
«Եթե նման նախաձեռնություն ցուցաբերվի, ապա, իհարկե, այն պատշաճ կերպով կքննարկվի, որի մասին հասարակությունը, իհարկե, կտեղեկացվի», - հավելել է դեսպանը:
Նա շեշտել է, որ Ադրբեջանը վճռականորեն կպաշտպանի իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում՝ հիմնվելով միջազգային իրավունքի վրա:
Դեսպանը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ТАСС-ին տված հարցազրույցում նախկինում հստակ բացատրել է, թե իր երկիրը ինչ պայմաններում կարող է դադարեցնել ռազմական գործողությունները և ինչպես կարող է վերջապես լուծվել այդ հակամարտությունը:
«Իմ կողմից կարող եմ հավելել, որ Ադրբեջանը կշարունակի վճռականորեն պաշտպանել իր դիրքորոշումը՝ հիմնվելով միջազգային իրավունքի և արդարության վրա», - ասել է նա:
Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի
comment.count (0)