Bombardier-ը դադարեցնում է ավիացիոն շարժիչների վաճառքը Թուրքիային |mediamax.am|
11:19 - 24 հոկտեմբերի, 2020

Bombardier-ը դադարեցնում է ավիացիոն շարժիչների վաճառքը Թուրքիային |mediamax.am|

mediamax.am: Կանադական Bombardier Recreational Products (BRP) ընկերությունը հայտնել է, որ դադարեցնում է ԱԹՍ-ների շարժիչների մատակարարումը «անհստակ գործածությամբ երկրներ»:

Քվեբեք նահանջում գործող BRP ընկերությունը, որն առավել հայտնի է որպես Ski-Doo եւ Lynx ձյունագնացների արտադրող, հայտնել է, որ միայն նախորդ շաբաթ է տեղեկացնել այն մասին, որ Ավստրիայում գտնվող իր Rotax դուստր ընկերության արտադրած շարժիչներն օգտագործվում են թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ներում:

BRP-ի ավագ փոխնախագահ Մարտին Լանգելյեն Կանադային միջազգային ռադիոյին ասել է, որ տեղեկանալուց անմիջապես հետո իրենք մանրամասն հետաքննություն են սկսել՝ միաժամանակ դադարեցնելով ավիացիոն շարժիչների մատակարարումը «անհստակ գործածությամբ երկրներ»:

Մարտին Լանգելյեն շեշտել է, որ Ավստրիայում Rotax-ի արտադրած բոլոր շարժիչները սերտիֆիկացված են բացառապես քաղաքացիական նպատակներով օգտագործվելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել