Մենք կտրականապես դեմ ենք հակամարտության ցանկացած ձևով միջազգայնացմանը. Իլհամ Ալիև
15:45 - 25 հոկտեմբերի, 2020

Մենք կտրականապես դեմ ենք հակամարտության ցանկացած ձևով միջազգայնացմանը. Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը կտրականապես դեմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգայնացմանը: Ինչպես հայտնում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է Ալիևը ամերիկյան «Fox News» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
 
Հեռուստաալիքը նշում է, Թուրքիայի աջակցությունը Բաքվին բացահայտ է։ Չնայած բազմաթիվ աղբյուրներ պնդում են, որ, բացի զինտեխնիկայի տրամադրումից, ադրբեջանական զորքերի կողքին կռվում են Թուրքիայի դաշնակից սիրիական աշխարհազորայինները Ալիեւը կտրականապես հերքեց իրեն առաջադրված մեղադրանքները:
 
«Մենք կտրականապես դեմ ենք հակամարտության ցանկացած ձևով միջազգայնացմանը՝ դրա ընդլայնումը կանխելու համար»,- հայտարարել է նա։
 
Ալիևի խոսքով՝ հենց Հայաստանն է ձգտում հակամարտության միջազգայնացմանը։
 
«Նրանք խնդրել են Ռուսաստանին ուղարկել իրենց ռազմական անձնակազմին հակամարտության գոտի։ Դա բացարձակապես անարդյունավետ է և հակասում է միջազգային իրավունքին։ Մենք չենք ուզում, որ ուրիշ երկրներ խառնվեն։ Մեր դիրքորոշումն այն է, որ տարածաշրջանի և աշխարհի բոլոր երկրները պետք է զերծ մնան հակամարտության անմիջական մասնակցությունից»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը։
 
Նա կարծիք է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է համոզեն Հայաստանին, որ «նա վերջ կդնի ագրեսիային, պահպանի հրադադարի ռեժիմը և հողերը ազատագրելու պարտավորություններ ստանձնի»:
 
Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել