aysor.am։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոստանում է՝ բացահայտելու են, թե ինչու զինծառայողն արձակուրդից հետո չի ցանկացել վերադառնալ ծառայության։
«Խուսափողներ շատ են լինում, բայց վերադառնում են, նորություն չէ», - ասօր լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Նախարարը նշեց, որ Ռազմական ոստիկանությունը զբաղվում է այդ գործով։
«Անպայման կբացահայտվի, Ռազմական ոստիկանությունը զբաղվում է», - ասաց Դավիթ Տոնոյանը։
Հիշեցնենք՝ Shamshyan.com-ը գրել էր.
«Զինվորական ծառայության մեկնած 19-ամյա Նարեկ Ս.-ն զորամասից օրինական արձակուրդ է ստացել և եկել տուն: Լրացել է նրա արձակուրդի ժամկետը և նա պետք է վերադառնար զորամաս: Սակայն նա հրաժարվել է զորամաս վերադառնալ՝ ծնողներին հայտնելով, որ եթե գնա զորամաս, ապա իր կյանքին վերջ կտա»։
comment.count (0)