Ուկրաինան զենք է մատակարարում Ադրբեջանին․ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Իլյա Կիվա
21:44 - 30 հոկտեմբերի, 2020

Ուկրաինան զենք է մատակարարում Ադրբեջանին․ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Իլյա Կիվա

Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ընդդիմադիր պլատֆորմից` Կյանքի համար» կուսակցության պատգամավոր Իլյա Կիվան ասել է, որ ինքը տեղեկություններ ունի Կիևից Ադրբեջան զենք մատակարարելու մասին։ Այս մասին գրում է ria.ru-ն։

«Ինձ հայտնի է դարձել, որ Ուկրաինան ակտիվորեն ներգրավված է Հայաստանի դեմ ուղղված Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հակամարտությանը։ Ուկրաինան զենք է մատակարարում Ադրբեջանին։ Հաջորդ բեռը «Укрспецэкспорт» -ից հասցվել է Ստամբուլ, իսկ այնտեղից` Բաքու, որտեղ ստացողը Ադրբեջանի ՊՆ-ն է , - ուրբաթ օրը ասել է Կիվանն իր տելեգրամյան ալիքում:

 

Թարգմանությունը ՝Վաղինակ Ասատրյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել