«Ադրբեջանը կգնա մինչև վերջ, եթե ղարաբաղյան հարցը արագորեն չլուծվի բանակցային սեղանի շուրջ», հայտարարում է Ալիևը |azatutyun.am|
16:18 - 01 նոյեմբերի, 2020

«Ադրբեջանը կգնա մինչև վերջ, եթե ղարաբաղյան հարցը արագորեն չլուծվի բանակցային սեղանի շուրջ», հայտարարում է Ալիևը |azatutyun.am|

azatutyun.am: «Ադրբեջանը կգնա մինչև վերջ, եթե ղարաբաղյան հարցը արագորեն չլուծվի բանակցային սեղանի շուրջ»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո։ Չավուշօղլուն Բաքու է ժամանել այսօր առավոտյան՝ ղարաբաղյան հարցը քննարկելու:

«Մենք կրկին Բաքվում ենք՝ Ադրբեջանին մեր ամուր աջակցությունը վերահաստատելու և Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումների շուրջ մտքեր փոխանակելու համար»,- գրել էր նա Թվիթերում:

Չավուշօղլուի այցից առաջ` շաբաթվա սկզբին, Ալիևն ասել էր, թե Բաքվի համար ընդունելի է խնդրի կարգավորումը 2+2 ձևաչափով՝ կողմերի, ինչպես նաև Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ։ «Սա ընդունելի տարբերակ է մեզ համար, քանի որ և՛ Թուրքիան, և՛ Ռուսաստանը մեր հարևան երկրներն են, որոնք սերտ փոխհարաբերություններ ունեն, և երկրներ, որոնք նաև իրար միջև համագործակցության մեծ ներուժ ունեն»,- ասել էր Ալիևը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել