Միասին կպաշտպանենք մեր արժեքները. Ավստրիայի կանցլերն արձագանքել է ՀՀ վարչապետի ցավակցությանը |1lurer.am|
15:41 - 03 նոյեմբերի, 2020

Միասին կպաշտպանենք մեր արժեքները. Ավստրիայի կանցլերն արձագանքել է ՀՀ վարչապետի ցավակցությանը |1lurer.am|

1lurer.am:  Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին համերաշխության և աջակցության խոսքերի համար:

 «Շատ շնորհակալ եմ ձեր համերաշխության և աջակցության բարի խոսքերի համար: Սա մեզ համար շատ բան է նշանակում այս դժվարին ժամանակներում: Ավստրիային չեն վախեցնի ահաբեկչության նման սարսափելի գործողությունները: Միասին մենք պաշտպանելու ենք մեր բաց հասարակությունները և ժողովրդավարական արժեքները»,-  «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Ավստրիայի կանցլերը՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական գրառման:

Հիշեցնենք՝ Վիեննայում նոյեմբերի 2-ին զինված անձիք կրակոցներ են հնչեցրել քաղաքի 6 տարբեր վայրերում, կան սպանվածներ: Ավստրիայի իշխանությունները կատարվածը որակել են ահաբեկչություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել