Սիրելի՛ արցախցիներ, հեռո՛ւ մնացեք այդ քաղաքական ընդվզումներից, Երեւանի փողոցներում մի՛ մասնակցեք այդ պրոցեսներին․ Արայիկ Հարությունյան
19:57 - 11 նոյեմբերի, 2020

Սիրելի՛ արցախցիներ, հեռո՛ւ մնացեք այդ քաղաքական ընդվզումներից, Երեւանի փողոցներում մի՛ մասնակցեք այդ պրոցեսներին․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը արցախցիներին կոչ է անում հետ գնալ Ղարաբաղ․

«Ինչպես կազմակերպ թե անկազմակերպ տարհանվել ենք, պիտի հետ գանք Ղարաբաղ։ Այս երկու օրերին կլուծենք ենթակառուցվածքների հարցը, ջրի, հոսանքի, նաեւ գազի։ Ուզում եմ վստահեցնել՝ ունենք բոլոր ռեսուրսները, որպեսզի սոցիալական խնդիր չլինի։ 

Այսօր խոստանում ենք անել ամեն ինչ, որպեսզի սոցիալական խնդիր չլինի։ Մենք այսօր պատրաստ ենք առաջին փուլում Երեւանում, ապա Արցախում ապահովել նվազագույն կենցաղային, բնակարանային պայմաններով, հետագայում՝ նաեւ արմատական։

Չունենք վերջնական որոշումը՝ ինչ ենք անելու, չունենք քաղաքական վերջնական քարտեզը, բայց ուզում եմ երաշխավորել՝ ճանապարհները լինելու են անվտանգ, խուճապի մի մատնվեք, ձեր ունեցվածքը մի տեղափոխեք Երեւան, հետ ենք բերելու՝ ոչ ստիպողաբար, այլ կամավոր, դուք եք բերելու, համոզված եք լինելու, որ Արցախում ավելի լավ ենք ապրելու, քան ուրիշ տեղ, որովհետեւ որեւէ այլ տեղ մեզ չեն սպասնում։ 

Եթե ունեք խնդիր՝ դիմեք ձեւավորված օպերատիվ շտաբ։ Ցանկացած հարց ընդառաջելու են, ոչ թե մշտական բնակարանային խնդրի, բայց սոցիալական խնդիրների համար»։

Կրկին խոսելով Երեւանում տեղի ունեցող բողոքի ակցիայի մասին՝ նախագահն ասաց՝ պետք չէ տրվել սադրանքների․

«Սիրելի՛ արցախցիներ, խորհուրդ եմ տալիս՝ հեռու մնացեք այդ քաղաքական ընդվզումներից, Երեւանի փողոցներում մի՛ մասնակցեք այդ պրոցեսներին, հարիր չէ ղարաբաղցիներին։ Ամբողջ հայությունը կանգնել է մեր կողքին, ձեր կողքին։ Լինելով Երեւանում՝ ամեն ինչ արել են ձեզ համար, կրել են զրկանքներ, կրում են, գործ չունեք քաղաքական ինտրիգների հետ։ Հանգիստ եղեք, հանգիստ նստեք տեղներդ, բոլորիդ խնդիրները լուծվելու են։

Սա սադրանք է, սա մեր երկիրը վերջնականապես կործանելու սադրանք է։ Մեզ պետք է միասնականություն, մենք պետք է միասին պայքարենք արտաքին թշնամու դեմ, որ շարունակում է քայքայել մեր միասնականությունը։ Բոլորիդ կոչ եմ անում հանդարտություն եւ ուզում վստահեցնել՝ Արցախը մնալու է հայկական»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել